Արթուր Աբրահամը հերթական մենամարտին նախապատրաստվելիս ժամանակ է գտնում նաեւ հետմարզական կյանքի մասին հոգալու համար: Allboxing-ը հաղորդում է, որ Աբրահամը փոքր ուղեւորատար ինքնաթիռ է ձեռք բերել, այն կոչել է «AEROKING» եւ արդեն առաջարկում է առաջին ծառայությունը: 699 եվրո արժողությամբ փաթեթը ներառում է իքնաթիռի տոմսը Հելսինկի` հետադարձով, նոյեմբերի 27-ին Հելսինկիում Կառլ Ֆրոչի հետ իր մենամարտի տոմսը, համար Radisson հյուրանոցում եւ հանդիպում Արթուր Աբրահամի հետ:
|