Lyrics Korust te Gandz
ԿՈՐՈՒՍՏ ԹԵ ԳԱՆՁ
Performed by Sona Shahgeldyan
Քեզ հետ բարձրացել, ամպերին եմ հասել,
Ես ճախրում եմ և չեմ վախենում ընկնել,
Կանգնած քո դիմաց` ես ունեմ քեզ մի հարց`
Սերն այս ի վերջո ինչ է` կորուստ, թե գանձ:
Գտել եմ, գիտեմ ու եթե քեզ կորցնեմ,
Առանց քեզ ես այս կյանքում կգժվեմ:
Իրոք, ոչ ոք չէր կարող հավատալ,
Որ սիրո օրոք ես կարող եմ ինքս ինձ կորցնել
Ավել չէր կարող քեզ ոչ ոք ինձ նման սիրել,
Դու, կարծում եմ, ինձ համար ես ծնվել:
Արևն է խամրում, երբ մեր սերն է տեսնում,
Մեծ երկինքն անգամ մեզ է սկսել խանդել,
Հիմա դեմ առ դեմ դու ասա ինձ խնդրեմ,
Որ կորուստ չէ, այլ գանձ է այս սերը մեր:
Գտել եմ, գիտեմ ու եթե քեզ կորցնեմ,
Առանց քեզ ես այս կյանքում կգժվեմ:
Իրոք, ոչ ոք չէր կարող հավատալ,
Որ սիրո օրոք ես կարող եմ ինքս ինձ կորցնել
Ավել չէր կարող քեզ ոչ ոք ինձ նման սիրել,
Դու, կարծում եմ, ինձ համար ես ծնվել:
Գտել եմ, գիտեմ ու եթե քեզ կորցնեմ,
Առանց քեզ ես այս կյանքում կգժվեմ:
Սիրո մարտում քեզ տրվում եմ ես անմնացորդ,
Երկրորդ քեզ նմանը չի լինի,
Ավելին, կասեմ քեզ, կտամ այն ամենը, ինչ ունեմ անզեն
Այս մարտում ես հանձնվում եմ
Իրոք, ոչ ոք չէր կարող հավատալ,
Որ սիրո օրոք ես կարող եմ ինքս ինձ կորցնել
Ավել չէր կարող քեզ ոչ ոք ինձ նման սիրել,
Դու, կարծում եմ, ինձ համար ես ծնվել: