 32 Ատամ ակումբից ձեզ ծանոթ դերասանուհի Զառան ամուսնացել է: Զառան ամուսնանալիս խախտել է բոլոր ավանդական հարսանեկան ավանդույթները: Նա հարսանեկան բարձրակրունգ կոշիկի փոխարեն հագել է երկարաճիտ սպորտային կոշիկներ (բոթաս): Զառայի և Դավիթի հարսանիքը տեղի է ունեցել Վահագնի թաղամասի գոլֆ ակումբում: Հարսի պրակտիկ զգեստը Զառան է պատվիրել: - Շոուբիզնեսյան ձևականություններից դուրս հարսանիք ենք արել: Հարսանիքը նեղ շրջանակում է անցկացվել, հյուրերը մոտ հարյուրն էին: Շոու բիզնեսից ոչ մեկին չեմ հրավիրել ոչ մեկին ցույց տալու, զարմացնելու խնդիր չունեմ: Զառան Դավիթի հետ ծանոթացել է նախկին 32 ատամ ակումբի Տիգրանի միջոցով: - Ծանոթացա Դավիթի հետ, որ իմ երաժշտական գործերով զբաղվի, ու այնպես ստացվեց, որ սերը հաղթեց: Դավիթը պրոդյուսեր է: Շուտով Զառան բալիկ է ունենալու: Դերասանուհին շարունակելու է երգել և նոր տեսահոլովակներ նկարահանել: Շնորհավորում ենք նորապսակներին և մաղթում անսահման սեր ու երջանկություն: Բոլոր հարցերով կարող եք գրել sevoblog@mail.ru
|