 Հեռուստահաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը սկսել է զբաղվել ռեստորանային և ակումբային բիզնեսով: Վերջերս քաղաքի ռեստորանների թիվը ավելացավ ևս մեկով, իր դռները բացեց Ֆելիքս Խաչատրյանին պատկանող 3.33 ռեստորանային և ակումբային համալիրը: Ռեստորանի փայատեր է նաև Երևան հեռուստասերիալի դերասան Դելոն: Եթե ցանկանում եք, որ Թաթա Սիմոնյանը երգի ձեզ համար, գոնե մի հարյուր հազար կանաչ պետք է ունենաք, որ կարողանանք նրան բերել այստեղ: Ֆելիքսը որոշել է նաև ներխուժել երաժշտական ասպարեզ: Ֆելիքսը շուտով նոր ռեփ և հիփ հոփ ձայնասկավառակ կթողարկի Դելոյի և A Chilia -յի հետ համատեղ,բոլոր երգերը արդեն պատրաստ են: Ձայնասկավառակը հավանաբար այս ամիս արդեն պատրաստ կլինի, իսկ խումբը կրկին 3.33 կանվանվի: Եվ այս ամենից հետո Ֆելիքսը նշում է, որ նա ընդամենը աղքատ հաղորդավար է: Մի խոսքով աղքատ հաղորդավարը որոշել է հարստանալ: Եվ մենք նրան հաջողություն ենք մաղթում սկսած գործերում: Բոլոր հարցերի դեպքում կարող եք գրել sevoblog@mail.ru
|