Նոր տարին աստղերի համար ամենաեկամտաբեր ժամանակաշրջանն է, և Ռուսաստանում այդ տոնի ամենապահանջված արտիստ է ճանաչվել Comedy club–ի մշտաբնակ Գարիկ Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում է 7d.org.ua–ը։ Նոր տարվա նախօրեին նրա կորպորատիվը արժե 35 հազար եվրո։ Որքան մոտ է դեկտեմբերի 31–ը, այնքան ավելի բարձր է արժեքը։ Ընդ որում՝ մեկ օրվա ընթացքում Գարիկը կարող է միանգամից մի քանի համերգ ունենալ։ Պահանջվածության ցուցանիշով Գարիկին հաջորդում է Նիկոլայ Բասկովը։ Ռուսաստանի ոսկե ձայնի արժեքը քիչ ավելի բարձր է՝ 50 հազար եվրո։ Դեկտեմբերի 31–ին երգիչը ելույթ չի ունենում՝ նախընտրելով հին տարին ճանապարհել իր սիրելիի հետ։ Առաջատարների եռյակը եզրափակում է Գրիգորի Լեպսը, որի 40 րոպե ելույթի համար կպահանջվի վճարել շուրջ 50 հազար դոլար։ Մեծ պահանջարկ ունեն նաև Ժաննա Ֆրիսկեն ու Լոլիտա Միլյավսկայան, իսկ ահա Քսենյա Սոբչակին գերադասում են Նոր տարվա օրերին չանհանգստացնել։
|