 Վերջին 6 ամիսների ընթացքում Facebook-ի հայաստանյան օգտատերերի թիվն աճել է 65%-ով: Facebakers կայքի վիճակագրական տվյալների համաձայն` հունիսին Հայաստանում սոցցանցից օգտվողների թիվը կազմում էր ավելի քան 56 հազար, իսկ նոյեմբերի տվյալներով` 92.420: Ընդ որում` կանայք կազմում են օգտատերերի 55%-ը։ Հայաստանում ցանցից օգտվողների թվում գերակշռում են 18-24 և 25-34 տարիքային խմբի ներկայացուցիչները` համապատասխանաբար 44% և 32%: Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Facebakers-ում հաշվառված է 213 երկիր, որոնցից առաջատարներն են ԱՄՆ-ն` (մոտ 144 մլն), Ինդոնեզիան (30 մլն), Մեծ Բրիտանիան (28մլն)։ Հայաստանի հարևան Թուրքիան պահպանել է իր դիրքերը` մնալով 4-րդ հորիզոնականում (ավելի քան 23 մլն): Facebook-ի օգտատերերի թվով Հայաստանը սեպտեմբերի համեմատ առաջադիմել է երկու հորիզոնականով և գտնվում է 123-րդ տեղում:
|