 Հոկտեմբերի 16 -ին Սյունիքի մարզում բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Որն ընդամենը 11 րոպեում ձեզ կհասցնի Տաթևի վանական համալիր (Տաթևի վանք):Ճոպանուղու առաջին ուղևորներն են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ճոպանուղու մեկ վագոնում միաժամանակ կարող է նստել 25 անձ: Արագությունը կազմում է 37 կմ ժամ: Բարձրությունը 360 մետր է, իսկ ծովի մակերևույթից 1000 մետր: Երկարությունը կազմում է 5 կմ 700 մետր: Ճոպանուղին բացման իսկ պահից գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում համարվելով աշխարհի ամենաերկար Ճոպանուղին: Սա իհարկե կնպաստի Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Բոլոր հարցերի դեպքում կարող եք գրել sevoblog@mail.ru
|