 Վերջապես հայկական ֆուտբոլը գրանցեց իր առաջին արդյունքները: Հայ ֆուտբոլասերները երկար էին սպասել այսպիսի հաղթանակների:Սլովակիայի հետ խաղում տարած հաղթանակը մեծ ոգևորությամբ էր պատել հայ ֆուտբոլիստներին և հայ ֆուտբոլասերին: Ֆուտբոլը մարդկանց միավորելու և նրանց երջանկացնելու կախարդական ուժ ունի: Եվ այդ ուժը հոկտեմբերի 12-ին Հանրապետական մարզադաշտ էր բերել բազմահազար ֆուտբոլի սիրահարների, որոնց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Անդորրայի դեմ խաղում ոչ միայն չհիասթափեցրին, այլ նաև փայլուն հաղթանակ գրանցեցին: Հայաստան - Անդորրա խաղը ավարտվեց 4:0 հաշվով Հայաստանի հաղթանակով: Հայ ֆուտբոլասերը անհամբեր սպասում էր նաև 5-րդ հարվածին որն այդպես էլ չգրանցվեց: Այս երկու խաղերում Հայաստանը 7 միավոր հավաքեց: Սա իհարկե շատ քիչ միավոր է որևէ լուրջ արդյունք ակնկալելու համար, բայց հույսով սպասենք Հայաստանի հավաքականի հետագա հաղթանակներին և հուսանք, որ հայկական ֆուտբոլը իսկապես կծաղկի և կուրախացնի հայ ֆուտբոլասերին: Բոլոր հարցերի դեպքում կարող եք գրել sevoblog@mail.ru
|