Լեդի Գագան հիվանդ է համակարգային կարմիր գայլախտով, որը նրան ժառանգաբար է անցել։ Մեծ ժողովրդականություն վայելող երգչուհու մորաքույր Ջոանը մահացել է 19 տարեկան հասակում հենց այս հիվանդությունից, որը բավականին տարածված է ԱՄՆ–ում և Կանադայում, հայտնում է pravda.ru–ն։ Նշենք, որ Լեդի Գագան վերջին ժամանակներս բողոքում է ուժեղ գլխացավից, գերհոգնածությունից և հևոցից։ Արդյունքում՝ 24–ամյա երգչուհին չեղյալ է հայտարարել մի քանի համերգ. բժշկական հետազոտությամբ պարզվել է, որ նա լուրջ հիվանդ է։ Այս հիվանդությունն իր անունն ստացել է իրեն առանձնահատուկ ախտանիշից՝ այտերին ու քթարմատին հայտնվող ցանից. միջնադարում կարծում էին, որ այն ձևով հիշեցնում է գայլի բեղեր։
|