Приветствую Вас Гость

Меню сайта




Случайные песни




Главная » Статьи » Новости

Հերթական ավտովթարը. մահացել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի դիմաց, վրացական TSO-008 պետհամարանիշներով «Մերսեդես G 500» մակնիշի (Բրաբուս) ավտոմեքենայի վարորդը, մեքենան վարելով մեծ արագությամբ, բախվել է բետոնե արգելապատնեշին եւ շուռ եկել: Մեքենան շրջվելուց հետո մոտ 50 մետրից ավելի սահել է:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով մարմնական ծանր վնասվածքներ ստացած մեքենայի վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ փրկարար ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ հրշեջ երկու մեքենա: Վթարի վայր են ժամանել նաեւ Երեւան քաղաքի քննչական բաժնի ճանապարհատանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները, որոնք տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո մեկնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
Մեքենայի վարորդը՝ 37-ամյա Կարեն Մարտիրոսյանը, մահացել է հիվանդանոցում: Իսկ ուղեւորը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Ալսու Ֆատտախովան այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայրում ականատեսները հայտնել են, որ վարորդը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ է, ով Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնապահներից է:




Источник: http://news.am

Категория: Новости | (11.11.2010)
Просмотров: 5921 | Теги: Թիկնապահ, Գագիկ, Ծառուկյան, Gagik, ավտովթար, Tsarukyan | Рейтинг: 4.1/16
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Мини-чат

Наш опрос
Кто Ваш любимый армянский певец?
Всего ответов: 35368

Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Зарегистрировано на сайте:
Всего: 8615
Новых сегодня: 0
Из них:
Парней: 5887
Девушек: 2726

Armenian music mp3 free download© 2024 Все материалы на сервере предоставлены только в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Хостинг от uCoz