Приветствую Вас Гость

Меню сайта




Случайные песни




Главная » Статьи » Новости

Տնտեսագիտական համալսարանում դասախոսը ծեծել է ուսանողին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նոյեմբերի 9-ին սկանդալային դեպք է արձանագրվել` դասախոսը ծեծել է ուսանողին, տեղեկացնում է «Ժամանակ» օրաթերթը: Ըստ թերթի՝ երեկ առավոտյան տեղի ունեցած մաթեմատիկայի քննության ժամանակ մաթեմատիկայի դասախոս, Կարիերայի բաժնի վարիչ Սերգեյ Հովասափյանը ծեծել է առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին: Մեր տեղեկություններով, քննության ժամանակ ուսանող շրջվել է ծածկագրից օգտվելու համար, դասախոսը դա նկատել է եւ դուրս հրավիրել նրան:

Սենյակից դուրս գալիս` դասախոսը հետեւից ոտքով խփել է ուսանողին, ինչից հետո ուսանողը շրջվել է եւ պատասխան պահանջել: Պատասխանը եղել է բռունցքով հարվածը ուսանողի դեմքին: Ոսւանողը դուրս է եկել սենյակից, սակայն կատարվածը այնպիսի մեծ աղմուկ է բարձրացրել, որ ռեկտորատը ՀՊՏՀ շենք է կանչել կարմիր բերետավորներին` իրավիճակը վերահսկելու համար: Ուսանողներին փոքր-ինչ մեղմելու համար բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը ռեկտորատի նիստ է գումարել, որտեղ որոշվել է Սերգեյ Հովասափյանին հեռացնել դասախոսական գործունեությունից` թողնելով միայն բուհի Կարիերայի բաժնի վարիչի պաշտոնում:



Источник: http://news.am

Категория: Новости | (10.11.2010)
Просмотров: 3693 | Рейтинг: 4.4/32
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Мини-чат

Наш опрос
Кто Ваш любимый армянский певец?
Всего ответов: 35368

Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Зарегистрировано на сайте:
Всего: 8615
Новых сегодня: 0
Из них:
Парней: 5887
Девушек: 2726

Armenian music mp3 free download© 2024 Все материалы на сервере предоставлены только в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Хостинг от uCoz