Հոկտեմբերի 16 -ին Սյունիքի մարզում բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Որն ընդամենը 11 րոպեում ձեզ կհասցնի Տաթևի վանական համալիր (Տաթևի վանք): Ճոպանողու առաջին ուղևորներն են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հեռուստահաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը սկսել է զբաղվել ռեստորանային և ակումբային բիզնեսով: Վերջերս քաղաքի ռեստորանների թիվը ավելացավ ևս մեկով, իր դռները բացեց Ֆելիքս Խաչատրյանին պատկանող 3.33 ռեստորանային և ակումբային համալիրը:
Վերջապես հայկական ֆուտբոլը գրանցեց իր առաջին արդյունքները: Հայ ֆուտբոլասերները երկար էին սպասել այսպիսի հաղթանակների:Սլովակիայի հետ խաղում տարած հաղթանակը մեծ ոգևորությամբ էր պատել հայ ֆուտբոլիստներին և հայ ֆուտբոլասերին: